211652_close_icon
views-count1590 դիտում article-date 10:42 29-09-2014

ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը կանցկացնի շփման գծում

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը սեպտեմբերի 30-ին դիտարկում կանցկացնի ԼՂՀ և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում: Հայկական կողմից Աղդամի շրջանի Սարըջալը գյուղի ուղղությամբ դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստոֆը և Պետեր Սվեդբերգը: Հակառակ կողմում դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա օգնական Եվգենի Շարովը:

Նմանատիպ նյութեր