211652_close_icon
views-count1055 դիտում article-date 14:18 16-09-2014

Բակո Սահակյանն ընդունել է Լիբանանից ժամանած մոտ 60 հասարակական գործիչների և գործարարների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Արցախ Ռութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին Լիբանանից ժամանած մոտ վեց տասնյակ հասարակական գործիչներ եւ գործարարներ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Իր խոսքում Նախագահ Սահակյանը կարեւորել է «Արցախ Ռութս Ինվեսթմենթ» կազմակերպության ներդրումն Արցախի շենացման գործում եւ նրա կողմից իրականացվող աշխատանքները Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններում` գյուղատնտեսության եւ գյուղական բնակավայրերի զարգացման ու ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ: Երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը ու տարածաշրջանային գործընթացներին` պատասխանելով ներկաների կողմից բարձրացված հարցերին: Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր