211652_close_icon
views-count3454 դիտում article-date 21:25 28-08-2018

Տիգրան Ավինյանն ընդունել է Լիբանանից ժամանած պատվիրակությանը

Այսօր՝ օգոստոսի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է Լիբանանից Հայաստան այցելած պատվիրակությանը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: Փոխվարչապետը ողջունել է պատվիրակության ներկայացուցիչներին՝ գործարարներին եւ պետական մարմինների ներկայացուցիչներին, նշել, որ հայ-լիբանանյան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ դրանում կարեւոր դեր ունի նաեւ լիբանանահայ համայնքը, սակայն շարունակում է չիրացված մնալ ոչ պակաս մեծ պոտենցիալ, որն իրացնելու համար անհրաժեշտ են բարձր մակարդակի այցեր եւ քննարկումներ ծավալել: Փոխվարչապետը շեշտել է, որ Հայաստանում օրենքի դաշտում գործող ներդրողները պաշտպանված են լինելու: Պատվիրակության ներկայացուցիչները հույս են հայտնել, որ երկու պետությունների միջեւ տնտեսական հարաբերությունները կհասնեն նույնքան բարձր մակարդակի, որքան քաղաքականն են: Այս առումով կարեւորվել են կնքված հուշագրերի, պայմանագրերի պահպանմանն ու կյանքի կոչմանն ուղղված ջանքերը: Այս առնչությամբ՝ կողմերը քննարկել են նաեւ հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր: Լիբանանյան կողմի ներկայացուցիչները իրենց գոհունակությունն են հայտնել ջերմ ընդունելության առթիվ, նշել, որ արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գինու, խաղողի արտադրության ոլորտում: Փոխվարչապետն իր հերթին ներկայացրել է թեթեւ արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, «խելացի» գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա հնարավորությունները եւ հայտնել, որ իր գրասենյակը մշտապես պատրաստ է ցանկացած խնդրի դեպքում լիազորությունների շրջանակում աջակցություն ցուցաբերելու:

Նմանատիպ նյութեր