211652_close_icon

Ռուսաստանի ուղարկած հումանիտար օգնության երկրորդ շարասյունը խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. Էշթոն

views-count1192 դիտում article-date 16:35 16-09-2014
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանի ուղարկած հումանիտար օգնության երկրորդ շարասյունը խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Այս մասին հաղորդում է UNIAN լրատվականը: Էշթոնի խոսքերով՝ հանգստյան օրերին ուկրաինական տարածք է մուտք գործել և այն լքել երկրորդ հումանիտար շարասյունը, ինչն արվել է առանց Ուկրաինայի իշխանությունների թույլտվության: Էշթոնը նաև ընդգծել է, որ դրանով խախտվել են ոչ միայն միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այլև՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Նմանատիպ նյութեր