Պայթեցվել է ՄԱԿ-ի հումանիտար օգնության շարասյունը. կա 4 զոհ
Ուժեղ պայթյուն է որոտացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյից ոչ հեռու: Նախնական տվյալներով՝ պայթել է զրահապատ մի մեքենա:
Ականատեսները հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել այսպես կոզված «կանաչ գոտի» կոչվող տարածքի մուտքի մոտ, ուր գտնվում են օտարերկրյա դեսպանատները:
Հայտնի է նաև , որ այդ ահաբեկչական գործողությունը ուղղված է եղել ՄԱԿ-ի շարասյանը. զոհվել է 4 մարդ: