Սիրիական մարտական ինքնաթիռն ընկել է «Իսլամական պետության» փաստացի մայրաքաղաքի վրա
Սիրիական մարտական ինքնաթիռն ընկել է Եփրատ գետի ափին ընկած Ռաքքահ քաղաքի ծայրամասում, որը դե-ֆակտո հանդիսանում է «Իսլամական պետության» մայրաքաղաքը: Միջադեպը գրանցվել է Դամասկոսից մոտ 400 կիլոմետր դեպի արևելք: Այս մասին հայտնում է Al Arabia հեռուստաալիքը:
Դրա հետևանքով զոհվել է 8 մարդ, որոնք գտնվել են այն տանը, որի վրա ընկել է ինքնաթիռը: Քաղաքի հազարավոր բնակիչներ փախել են հարևան գյուղեր՝ սպասելով ամերիկյան ավիացիայի հարվածներին:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք ինքնաթիռը կործանե՞լ են, թե՞ այն վայր է ընկել տեխնիկական խնդիրների պատճառով: Ընդգծվում է, որ ցայժմ իսլամականներին չի հաջողվել կործանել մարտական ինքնաթիռներ: