211652_close_icon
views-count1206 դիտում article-date 21:55 16-09-2014

Կոպենհագենի դատարանում հրաձգություն է տեղի ունեցել

Կոպենհագենի դատարանի դահլիճում ապահարզանի գործընթացի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվելէ 1 մարդ, ևս 1֊ը վիրավոր է։ Ինչպես ТВ2 հեռուստաալիքկն տված հարցազրույցի ժամանակ ասել է դատաարնի ներկայացուցիչը, միջադեպի պատճառը կապված է ծնողներից մեկի երեխային տեսնելու իրավունքի թույլատրման հետ։ Ըստ ականատեսների վկայության, նիստի ընթացքում հանցագործը կրակ է բացել՝ արձակելով 5֊ից 6 կրակոց։ Արդյունքում կողմերից մեկի փաստաբանը տեղում մահացել է, ընտանիքի վիրավոր անդամներից մեկը ծանր վիճակում է գտնվում։ Հանցագործին հաջողվել է հեռանալ դատարանի շենքից, սակայն ավելի ուշ նրան ձերբակալել են։

Նմանատիպ նյութեր