211652_close_icon
views-count10840 դիտում article-date 18:04 01-08-2017

Մոսկվայի դատարանում հրաձգություն է տեղի ունեցել. կա 4 զոհ

Մոսկվայի շրջանային դատարանում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ դատարանում մոտ 20 կրակոց է հնչել, ինչի հետևանքով կա 4 զոհ, վիրավորներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ դատարան բերված հանցախմբի 5 անդամները փորձել են փախուստի դիմել՝ հարձակվելով ուղեկցող ոստիկանության աշխատակիցների վրա և խլել զենքը: Հրաձգության հետևանքով վիրավորվել են Ռոսգվարդիայի և ոստիկանության մի քանի աշխատակիցներ: Դեպքի վայր ժամանած հատուկ նշանակության ջոկատը կրակոցներ է արձակել հանցախմբի ուղղությամբ. 5 անդամներից 4-ը սպանվել են, 1-ը մարմնական ծանր վնասվածքներով հսպիտալացվել է: Նշվում է, որ հանցախումբը 2014 թ-ին բազմաթիվ ավազակային հարձակուներ է իրականացրել, ինչի հետևանքով գրանցվել էր 14 զոհ:

Նմանատիպ նյութեր