Էրդողանը միջազգային հեղինակավոր Moodys և Fitch գործակալություններին մեղադրել է անարդարության մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել Moody's և Fitch միջազգային վարկանիշային գործակալությունների հասցեին՝ հայտարարելով, որ նրանք Թուրքիայի տնտեսությունը գնահատելիս քաղաքական որակումներով են առաջնորդվում:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան կարող է չեղյալ հայտարարել բոլոր համաձայնագրերը նրանց հետ:
Նշենք, որ օրեր առաջ Fitch-ը հայտնել էր, որ Թուրքիայում հունիսյան ընտրությունների նախաշեմին այդ երկրի կենտրոնական բանկը կարող է հայտնվել քաղաքական ճնշման տակ և նվազեցնել տոկոսադրույքները՝ չնայած գնաճին: Իսկ օգոստոսին Moddy'sրը հայտարարեց, որ նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակը չի հաղթահարի Թուրքիայի տնտեսական ռիսկերը և չի նվազեցնի երկրում տիրող քաղաքական լարվածությունը:
Էրդողանի խոսքով՝ նման քննադատությունները քաղաքական ենթատեքստ ունեն և տնտեսական տվյալների վրա չեն հիմնավորված: