211652_close_icon

Իրաքը ցամաքային գործողությունների տեսքով արտաքին աջակցության կարիք չունի

views-count1846 դիտում article-date 16:09 17-09-2014
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար Իրաքը ցամաքային գործողությունների տեսքով արտաքին աջակցության կարիք չունի, դրա համար բավական են ավիացիոն հարվածները: Այս մասին հայտարարել է Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը: Վերջինս ընդգծել է, որ Իրաքն ունի բավարար քանակությամբ զինվորականներ: Նա հավելել է, որ ողջունում է միջազգային հանրության կողմից տրվող ցանակցած օգնություն՝ ռազմական, մարդասիրական, տնտեսական, սակայն ամենաանհրաժեշտը համարել է օդային հարվածները:

Նմանատիպ նյութեր