Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է՝ այս անգամ լեհական պատվիրակության՝ Արցախ կատարած այցից
Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է ընկել՝ այս անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն Լեհաստանի Հանրապետության սենատի անդամ, Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի կատարած այցից: Լեհական պատվիրակությունը գլխավորել էր Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը, ում և Ադրբեջանը որոշել է հայտարարել «անցանկալի անձ» իր երկրում:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել էր Լեհաստանից ժամանած Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբին: Հանդիպմանը քննարկվել էին Լեհաստան-Արցախ կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը նշել էր, որ հայ-լեհական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, ինչը դրական ազդեցություն ունի արդի պայմաններում երկկողմ կապերի զարգացման վրա: