Չափագիտության ազգային ինստիտուտի տանիքի փայտյա կառուցատարրն ապամոնտաժվեց փրկարարների կողմից
Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.56-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49/4 հասցեում գտնվող «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ի շենքի տանիքի փայտյա կառուցատարրը պոկվել է և կախվել 2-րդ և 3-րդ հարկերի միջև. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են փայտյա կառուցատարը (0.3 քմ):
ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն