2226 դիտում
18:43 02-02-2020
Ոսկևան գյուղում այրվել են չշահագործվող շինության տանիքի փայտյա կառուցատարրերը և 4000 քմ խոտածածկույթ
Փետրվարի 2-ին, ժամը 12:53-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Ոսկևան գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ոսկևան գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 հասցեի մոտակայքում այրվում են չշահագործվող շինության տանիքի փայտյա կառուցատարրերը և խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:09-ին, մարվել՝ 14:46-ին: Այրվել են չշահագործվող շինության (32 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (մասնակի) և խոտածածկույթ (4000 քմ):
Նմանատիպ նյութեր
15903 դիտում
07:28 19-04-2024
Հրդեհ՝ Երևանում․ այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը և խորդանոցը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1149 դիտում
22:09 25-05-2016
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի կառուցատարրերը
Այս բաժնից
718 դիտում
19:04 23-10-2024
Միջազգային համաժողովի մասնակիցները ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ այցելել են Գառնիի հեթանոսական տաճար
574 դիտում
18:50 23-10-2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Գվատեմալայի դեսպանը
556 դիտում
18:31 23-10-2024
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպանին