930 դիտում
18:47 22-09-2014
Հայաստանն ու Գերմանիան սերտացնում են ֆինանսատեխնիկական համագործակցությունը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բոնն քաղաքում սեպտեմբերի 17-ից 18-ը տեղի է ունեցել Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը: Միջոցառման շրջանակում քննարկվել են ԳԴՀ կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցներով նախատեսված ծրագրերը, անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային դրամաշնորհային միջոցներով ծրագրերի ֆինանսավորման հարցին` ուղղված տնտեսության և զբաղվածության խթանմանը, որակի ստուգման ենթակառուցվածքների աջակցությանը, հանրային ֆինանսների կառավարման ծրագրի իրականացմանը: Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն, որը հիմք կհանդիսանա երկկողմ ֆինանսական և տեխնիկական համագործակցության, ինչպես նաև վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման համար:
ՀՀ ՖՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
2416 դիտում
18:02 17-11-2016
Հայաստանը և Իրանը սերտացնում են համագործակցությունը մաքսային սահմանին
3166 դիտում
23:42 24-05-2019
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Մոնոպոլիի «Սուդեստիվալը» սերտացնում են համագործակցությունը
1269 դիտում
16:45 28-08-2019
Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը սերտացնում են սփյուռքի հարցերի շուրջ համագործակցությունը
Այս բաժնից
571 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը