1200 դիտում
13:49 24-09-2014
Սպիտակ տան տարածք մուտք գործած Օմար Գոնսալեսի ավտոմեքենայում հայտնաբերվել է երկու կացին, մեկ մաչետե և 800 փամփուշտ
Սեպտեմբերի 19-ին Սպիտակ տան տարածք մուտք գործած Օմար Գոնսալեսի ավտոմեքենայում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է երկու կացին, մեկ մաչետե և 800 փամփուշտ: Այս մասին դաշնային դատարանում նախնական լսումների ժամանակ հայատարարել է ԱՄՆ դաշնային դատախազի օգնական Դևիդ Մուդը:
Նիստի ժամանակ Մուդը հայտարարել է, որ Գոնսալեսը, որին մեղադրում են զինված վիճակում արգելված գոտի մուտք գործելու մեջ, վտանգ է ներկայացրել նախագահի համար: Նա հավելել է, որ 42-ամյա տղամարդը դեռ օգոստոսի 25-ին էր ձերբակալվել Սպիտակ տան հարավային ցանկապատի մոտակայքում:
Այն ժամանակ թեև նրա մոտ հայտնաբերվել էր կացին, սակայն նրան չէին կալանավորել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
718 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
640 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1063 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը