3726 դիտում
20:01 24-09-2014
Ինչպե՞ս կարող է Հայաստանը պատասխանել ահաբեկիչների անմարդկային քայլին. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․
«Սփյուռքում՝ հատկապես պատերազմական գոտիներում հայերին և հայկական ժառանգությունը պաշտպանելու հարցը բաց է:
Հայոց նվիրական սրբավայր Դեյր էր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը հանցագործություն էր մարդկության դեմ: Այս գործողությամբ ի ցույց է դրվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության արհամարհանքը Միջին Արևելքի քրիստոնեական մշակութային ժառանգության նկատմամբ: Այդպիսով «Իսլամական պետությունը» խախտել է միջազգային իրավունքները և դարձել համաշխարհային սպառնալիք: Իհարկե կարելի է սևեռվել միայն այն փաստի վրա, որ Հայոց ցեղասպանության նահատակների մասունքներն ամփոփող եկեղեցու ավերումը անարգանք է հայ ժողովրդի և նրա սուրբ նահատակների հիշատակի հանդեպ: Սակայն մարդկության դեմ գործած հանցագործության ծանրությունը դրանից չի փոխվում:
Ներկայում միջազգային հանրությունը պայքարում է այդ նորագույն չարիքի դեմ: Իսկ Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի մաս է, միջազգային իրավունքի և համաշխարհային գործընթացների սուբյեկտ: Նրա համար կարևոր են թե ազգային, թե համամարդկային արժեքները: Ուստի նա կարող է միանալ «Իսլամական պետության» դիրքերին հարվածող միացյալ ուժերին և այդկերպ պատասխանել ահաբեկիչների անմարդկային, հակաքրիստոնեական և հակահայկական գործողություններին: Իսկ երբ միացյալ ուժերով չեզոքացվի նորագույն սպառնալիքը և պատերազմը վերջանա, հնարավոր է վերականգնել Սրբոց Նահատակաց եկեղեցին և վերականգնել նահատակների հանգստությունը»:
Նմանատիպ նյութեր
9401 դիտում
18:28 10-08-2014
Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու․ Վահե Ղազարյան
3885 դիտում
22:46 17-09-2014
«Ժողովուրդը սովորական Ղազարյան Աշոտին դարձրեց Աշոտ Ղազարյան»․ aravot.am
Այս բաժնից
511 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
685 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
694 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին