2749 դիտում
15:59 23-03-2020
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նամակով դիմել է մարզիկներին
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նամակով դիմել է մարզիկներին: ՀԱՕԿ-ը այն ներկայացնում է այն որոշ կրճատումներով․
<< Հարգելի մարզիկներ, այս աննախադեպ ճգնաժամի պահին մենք բոլորս միավորված ենք։ ՄՕԿ –ը ցանկանում է օլիմպիական խաղերի անցկացման հարցում հանդես գալ պատշաճ որոշումով:
Ճանապարհը դեպի Տոկիո ձեզանից յուրաքանչյուրի համար տարբեր է։ Շատերն այժմ չեն կարողանում մարզվել ինչպես հարկն է, մի մասն էլ անհամբերությամբ սպասում է օլիմպիական երազանքի իրականացմանը:
Անորոշությունը բխում է նրանից, որ ներկա պահին ոչ ոք չի կարող վստահելի հայտարարություն կատարել վիրուսի դեմ պայքարի ժամկետների մասին։
Ավաղ, ՄՕԿ - ը նույնպես չի կարող պատասխանել բոլոր հարցերին և ապավինում ենք ստեղծված նպատակային հանձնաժողովին, որի կազմում է նաև առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Որպես մարզիկներ, դուք գիտեք, որ երբեք չպետք է հանձնվել, միշտ պետք է պատրաստ լինել ու հարմարվել բոլոր իրավիճակներին։
Իհարկե, տարբեր սցենարներ ենք մտածում: Նկատենք ,որ զգալի լավատեսական տրամադրություններ կան Ճապոնիայում։ Այնտեղ մարդիկ ջերմորեն ողջունում են օլիմպիական կրակի մուտքը ՝ իրենց երկիր: Սա ամրապնդում է վստահությունը, քանի որ ձեռնարկվում են անվտանգության միջոցներ։ Կարելի է այդ երկրում կազմակերպել օլիմպիական խաղեր ՝ հարգելով մասնակիցների առողջության պահպանման սկզբունքը։
Միաժամանակ ականատես ենք վիրուսի կտրուկ աճին և նոր բռնկումներին։ Հետեւաբար, պետք է քայլեր կատարենք նոր սցենարներով։
Վերջնական որոշում ընդունելն այս պահին վաղաժամ է։ Ուզում ենք իրականանա մարզիկների, մարզիչների, բժիշկների, պաշտոնատար անձանց, մեր գործընկերների, հարազատների և մարզասերների օլիմպիական երազանքը։
Խաղերի չեղարկումը խնդրի լուծում չէ և դա մեր օրակարգում չկա: Հետաձգման հարցերին պատասխան կտան հետագա իրադարձությունները:
Ամեն ինչ կվճռեն խելամիտ որոշումներն ու համագործակցությունը Տոկիոյի խաղերի կազմկոմիտեի, Ճապոնիայի իշխանությունների, ինչպես նաև միջազգային ֆեդերացիաների, ազգային օլիմպիական կոմիտեների, մի խոսքով ՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ >> ։
Նմանատիպ նյութեր
1273 դիտում
20:23 25-09-2014
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Հայաստան կայցելի
2621 դիտում
15:15 12-07-2020
Լոզանում բացվել է բեյսբոլի և սոֆտբոլի համաշխարհային կոնֆեդերացիայի նոր շտաբ. ներկա է եղել ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը
1599 դիտում
16:39 26-01-2022
Թոմաս Բախը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ
Այս բաժնից
2221 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2875 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2401 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում