1165 դիտում
16:21 26-09-2014
Այցելություններ են կատարվել «Արի տուն 2014» ծրագրի հյուրընկալ ընտանիքներին. ֆոտոշարք
ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արմեն Անդրեասյանի գլխավորությամբ այցելեցին Դավթաշեն վարչական շրջանի ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի տասնմեկ հյուրընկալ ընտանիքներ: Նրանց ուղեկցում էր Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Տիգրան Գալստյանը:
Նախարարության աշխատակիցները զրուցեցին ընտանիքիների անդամների հետ, լսեցին նրանց կարծիքները, տպավորություններն ու հուշերը սփյուռքահայ երեխաների մասին :
Վարչության պետ Արմեն Անդրեասյանը բարձր գնահատեց հյուրընկալ ընտանիքների դերը ծրագրի կայացման, սփյուռքահայ երեխաներին հարենիքին, հայ մշակույթին կապելու գործում:
ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համաբարյանը հյուրընկալ ընտանիքներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհկալական խոսքը:
Ընտանիքներից մի մասը մի քանի տարի շարունակ երեխաների են հյուրընկալել, և վստահեցրին, որ հաջորդ տարիներին ևս նման նախաձեռնությամբ հանդես կգան:
Հյուրընկալ ընտանիքները ՀՀ սփյուռքի նախարարությունից ստացան խորհրդանշական նվեր՝ հայատառ գլոբուս-լուսամփոփ:
Առաջիկայում շարունակվելու են նման այցելությունները այլ հյուրընկալ ընտանիքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
6224 դիտում
21:00 04-08-2017
Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
1490 դիտում
09:20 27-05-2016
Առաջարկվել է «Արի տուն» ծրագիրը վերանվանել «եկուր» կամ «դարձիր» տուն. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
925 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
619 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1795 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից