Ռուսաստանը Եգիպտոսին կվաճառի С-300 համակարգեր. աղբյուր
«Ռոսօբոռոնէքսպորտը» և Եգիպտոսի Պն-ը համաձայնագիր են ստորագրել С-300ВМ զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման շուրջ: Գործարքը գնահատվել է 500 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է ռուսական «Վեդոմոստի» թերթը` վկայակոչելով իր աղբյուրը: Այդ համակարգերի պատրաստումը սեպտեմբերի 11-ին մեկնարկել է Սանկտ Պետերբուրգում` Կիրովի գործարանում:
«Ռոսօբոռոնէքսպորտի» ներկայացուցիչը հրաժարվելէ մեկնաբանել այս տեղեկատվությունը: Չի հաջողվել մեկնաբանություն ստանալ նաև «Ալմազ-Անթեյ» ՀՕՊ-ի կոնցեռնից, որը հանդիսանում է տվյալ տիպի զենիթա-հրթիռային համալիրների արտադրման գլխավոր ձեռնարկությունը: