211652_close_icon
views-count1000 դիտում article-date 16:31 26-09-2014

Ուկրաինայի կառավարությունն իր «սև ցուցակում» ընդգրկել է Ռուսաստանի ավելի քան հազար քաղաքացու

Ուկրաինան Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցների ցուցակում ընդգրկել է 209 իրավաբանական ու ավելի քան 1000 ֆիզիկական անձանց: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով Ուկրաինայի կառավարությանը: Ուկրաինական կողմը կարծում է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձինք աջակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային: Դա իրականացվել է այս տարվա օգոստոսի 12-ին Ուկրաինայի խորհրդարանի կողմից հավանության արժանացած «Պատժամիջոցների մասին» օրենքի շրջանակներում: Այժմ Ռուսաստանի քաղաքացիներին ու ռուսական ընկերություններին «սև ցուցակում» ներառելու հարցը կառավարության առաջարկով պետք է դիտարկի Ուկրաինայի պաշտպանության ու ազգային անվտանգության խորհուրդը:

Նմանատիպ նյութեր