211652_close_icon
views-count3309 դիտում article-date 20:11 11-02-2015

ԱՄՆ-ն գերմանացի ռեփերին ընդգրկել է ահաբեկիչների ցուցակում

Գերմանացի ռեփեր Դենիս Կուսպերտան, որը հայտնի է որպես Դեզո Դոգգ, ԱՄՆ-ի կողմից ընդգրկվել է հատկապես վտանգավոր ահաբեկիչների ցուցակում՝ «Իսլամական պետություն» խմբավորման կազմում գործելու համար: ԱՄՆ իշխանությունների խոսքով՝ որոշման պատճառը նախորդ տարի հրապարակված տեսանյութն է, որում նախկին երաժիշտը պահում է սպանված պատանդի գլուխը՝ ասելով, որ նա գլխատվել է «Իսլամական պետությանը» ընդդիմանալու պատճառով: Որոշման համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է Դոգգի հետ որեւէ տեսակի շփումը:

Նմանատիպ նյութեր