211652_close_icon
views-count1210 դիտում article-date 18:07 26-09-2014

Ռուսաստանում օտարազգիներին արգելում են դառնալ ԶԼՄ-ների հիմնադիրներ

ՌԴ Պետդուման այսօր երկրորդ ու երրորդ (վերջնական) ընթերցմամբ հավանության է արժանացրել ռուսական ԶԼՄ-ներում օտար սեփականատերերի մասնաբաժինը մինչև 20 տոկոսի նվազեցնելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է Լenta.ru-ն: Օրինագիծը նաև օտարազգիներին արգելում է դառնալ ԶԼՄ-ների հիմնադիրներ: Համանման միջոցներ են նախատեսված նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց ու միջազգային կառույցների համար: Օրենքի խախտումը կհանգեցնի դատական որոշմամբ ԶԼՄ-ի փակմանը: Օրինագծի հեղինակները տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ Վադիմ Դենգինն է, Վլադիմիր Պարախինն ու Դենիս Վորոնենկովը: Նրանք կարծում են, որ այդ միջոցն ուղղված է ազգային անվտանգության ապահովմանը: Եթե նախաձեռնությունը հավանության արժանանա բոլոր ատյաններում, ապա սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2016 թվականից:

Նմանատիպ նյութեր