«Ռոսնեֆտը» և Exxon Mobil-ը նավթահանք են հայտնաբերել Կարայի ծովում
Gazeta.ru-ի հաղորդմամբ` ռուսական «Ռոսնեֆտ» և ամերիկյան Exxon Mobil ընկերությունները հորատումների արդյունքում նավթ են հայտնաբերել Կարայի ծովում: Այս մասին նշված է «Ռոսնեֆտ» ընկերության կայքում:
Ընդգծվում է, որ նավթը հայտնաբերվել է աշխարհի ամենահյուսիսում գտնվող արկտիկյան հանքավայրում, որը ստացել է «Պոբեդա» անվանումը: Հորատումն իրականացվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում` 1.5 ամսվա ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոսնեֆտը» և ամերիկյան Exxon Mobil-ն Արկտիկայում հորատման աշխատանքներն ավարտելու են հոկտեմբերի 10-ին: