«Վալենսիա»-ն ցանկանում է վերադարձնել Մատային
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան կարող է կրկրկին կրել «Վալենսիա»-ի մարզաշապիկը: Իսպանական ակումբը ցանկանում է վերադարձնել իր նախկին խաղացողին: Հանուն Մատայի «չզջիկները» պատրաստ են 38 մլն եվրո վճարել անգլիական ակումբին:
Գործքարքի կայացմանը կարող է նպաստել նաև այն հանգամանքը, որ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում զրկված է մշտական խաղային պրակտիկայից:
Այդուհանդերձ այդ գործարքը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե սինգապուրցի միլիարդատեր Պիտեր Լիմը ավարտի իսպանական ակումբի ձեռք բերման գործընթացը