951 դիտում
11:51 29-09-2014
Տոկիոյում ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել
Սեպտեմբերի 26-ին ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Ճապոնիայում ՀՀ դեսպանությունն կազմակերպել էր ընդունելություն:
Տոկիոյի «Հոթել Օկուրա» հյուրանոցի սրահում հյուրընկալվեցին ավելի քան 250 հյուրեր՝ Ճապոնիայի խորհրդարանի, կառավարության, պետական այլ կառույցների, գործակալությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ճապոնիա-Հայաստան ընկերակցության, ճապոնահայկական բարեկամության միության անդամներ, գործարարներ, համալսարանների ղեկավարներ, արվեստագետներ, լրագրողներ:
Միջոցառման մեկնարկին հյուրերին ողջունեց Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը: Նա մասնավորապես անդրադարձավ անկախության 23 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներին, մարտահրավերներին և երկրի զարգացմանն ու առաջընթացին ուղղված անելիքներին: Դեսպանը գոհունակություն հայտնեց հայ-ճապոնական տարեցտարի սերտացող հարաբերությունների առիթով՝ նշելով, որ Հայաստանն առավել ճանաչելի է դարձել ճապոնացի հասարակությանը, և հետաքրքրության ոլորտներն ու համագործակցության հեռանկարներն առավել ընդլայնվել են:
Այնուհետև Ճապոնիա - Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նոր ղեկավար Սեյշիրո Էտոն շնորհավորական ուղերձ հղեց Հայաստանի ղեկավարությանը և հայ ժողովրդին: Նա նշեց, որ Հայաստանն ու Ճապոնիան իրենց գործընկերությունն ու բարեկամությունը խորացնելու համար արդեն իսկ ակտիվ և հագեցած օրակարգ ունեն, և պատրաստակամ աշխատանքի շնորհիվ հնարավոր է իրականացնել օրակարգի բազմաթիվ հարցեր: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ հաջորդ տարեսկզբին Հայաստանում բացվող Ճապոնիայի դեսպանությունը ևս կնպաստի համատեղ աշխատանքի արդյունավետությանը:
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
13:34 25-09-2015
Տոկիոյում ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել
2127 դիտում
21:36 22-09-2016
Տոկիոյում անցկացվել է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում
1796 դիտում
23:28 23-09-2015
Կիևում ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1045 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում