1265 դիտում
11:42 29-09-2014
Ամերիկացի զինվորների 70 տոկոսը դեմ է Սիրիայում ու Իրաքում ցամաքային ռազմական գործողություն անցկացնելուն. հարցախույզ
Ամերիկացի զինծառայողները չեն ցանկանում պատերազմել Սիրիայում: Այդ մասին են վկայել ամերիկացի զինծառայողների շրջանում Military Times-ի անցկացրած հարցման արդյունքները: Հարցումն անցկացվել է Սիրիայում ու Իրաքում լայն գործունեություն ծավալած «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հնարավոր ցամաքային ռազմական գործողություն սկսելու շեմին:
Ընդհանուր առմամբ, Իրաքում ու Սիրիայում անվտանգության ուժերին աջակցելու համար ցամաքային զորքեր կիրառելուն դեմ է արտահայտվել հարցվածների 70 տոկոսը, ինչը բացարձակ թվերով համապատասխանում է ԱՄՆ-ի զինված ուժերի 1 միլիոն զինծառայողի:
Հարցման համաձայն՝ ԱՄՆ-ի քաղաքացիական բնակչության ավելի քան 72 տոկոսը վստահ է, որ վաղ թե ուշ ցամաքային զորքերը կօգտագործվեն Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետության» զինյալներին ճնշելու համար: Սրանից առաջ Պենտագոնը կողմ էր արտահայտվել «Իսլամական պետության» դեմ ցամաքային ռազմական գործողությանը՝ գտնելով, որ միայն ավիահարվածները բավարար չեն:
Նմանատիպ նյութեր
1103 դիտում
12:33 27-09-2014
Անհրաժեշտ է ցամաքային ռազմական գործողություն ձեռնարկել Իրաքում ու Սիրիայում. Մարտին Դեմփսի
1107 դիտում
10:17 28-10-2015
ԱՄՆ-ն հերքել է Սիրիայում և Իրաքում ցամաքային գործողություններ սկսելու մտադրության մասին լուրերը
1860 դիտում
19:58 22-01-2016
Իրաքում և Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիան ցամաքային զորքեր կմտցնի
Այս բաժնից
472 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
664 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
598 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ