211652_close_icon
views-count3382 դիտում article-date 11:11 30-01-2014

Հայտնի «օրենքով գողը» տեսախցիկի առաջ հրաժարվել է իր «տիտղոսից». տեսանյութ

Ռուսական Pimecrime գործակալությանը հայտնի է դարձել, որ հունվարի 28-ին Մոսկվայում իրավապահների կողմից ձերբակալվել է հերթական «ծանրքաշային օրենքով գողը»՝ 60-ամյա Ալեքսանդր Տիմոշենկոն, նույն ինքը՝ Բոռը կամ Տիմոխա Գոմելսկին: Նրան բերման են ենթարկել «Սոլո» ռեստորանի մոտից, որտեղ իր ծննդյան տարեդարձն էր նշում հայտնի շանսոնյե Սլավա Մեդյանիկը: Իրավապահներին զարմացրել է այն, որ «հանդիսանու՞մ եք «օրենքով գող»» հարցին Բոռը տեսախցիկի առջև պատասխանել է՝ «ոչ և երբեք էլ չեմ եղել»: Քրեական աշխարհում այդ խոսքերը նշանակում են «հրաժարական՝ տիտղոսին»: Իրավապահները վերջինիս հետ զրույցից հետո ազատ են արձակել Տիմոխային, քանի որ նրա մոտ ոչինչ չեն հայտնաբերել: Տիմոխան «օրենքով գող» է դարձել 1996 թվականին՝ 42 տարեկանում: Մինչ այդ նա 2 անգամ ազատազրկման է դատապարտվել և 11 տարի անցկացրել է բանտում: 1986 թվականի նոյեմբերին Արխանգելսկի դատարանի վճռով ազատ արձակվելուց հետո նա դարձավ նախկին Խորհրդային միության քրեական աշխարհի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը: Նա դարձավ Յապոնչիկի մտերիմը ր ամենավստահելի անձանցից մեկը և մտավ նրա «ընտանիք»: Սակայն 12 տարի անց նրանց ուղիները տարանջատվեցին, քանի որ քրեականների միջև ընթացող պատերազմում Յապոնչիկը աջակցում էր Դեդ Հասանին, իսկ Տիմոխան՝ վրացիներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր