1085 դիտում
17:36 30-09-2014
Այս տարի 30 տոկոսով նվազել է Ուկրաինայից Մաքսային միության երկրներ արտահանման ծավալը
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ուկրաինական ապրանքների արտահանումը դեպի Մաքսային միության երկրներ նվազել է մոտ 30 տոկոսով, մինչդեռ դեպի ԵՄ արտահանումն աճել է 15 տոկոսով: Այս մասին հայտնում է ուկրաինական UNIAN-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի փոխարտգործնախարար, Ուկրաինայի ԱԳՆ-ին կից Արտահանողների ու ներդրողների խորհրդի ղեկավարի տեղակալ Ելենա Զերկալին:
Նա մանրամասնել է, որ ԵՄ-ի երկրներ ուկրաինական ապրանքների արտահանումն աճել է այն բանից հետո, ինչ ԵՄ-ն առևտրային արտոնություններ է սահմանել Ուկրաինայի համար: Դա էլ հանգեցրել է նրան, որ Ուկրաինայից ԵՄ արտահանման ծավալն աճի 1.3 միլիարդ դոլարով՝ ավելի քան 15 տոկոսով:
ԵՄ-ն Ուկրաինայի համար առևտրային արտոնություններ էր սահմանել այս տարվա գարնանը՝ չեղյալ հայտարարելով կամ նվազեցնելով մաքսատուրքներն այդ երկրից ներկրվող ապրանքատեսակների մեծ մասի համար: Այդ արտոնությունները պետք է գործեն մինչև նոյեմբերի 1-ը:
Սակայն ներկայումս չի բացառվում, որ այդ ժամկետը կարող է երկարաձգվել՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը հետաձգվել է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:
Նմանատիպ նյութեր
2869 դիտում
09:18 03-11-2016
Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել. «Ժողովուրդ»
6393 դիտում
08:17 13-09-2016
Հայաստանում բնական գազի սպառման ծավալը նվազել է 12 տոկոսով. «Ժողովուրդ»
7810 դիտում
20:52 13-07-2017
Ադրբեջանում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 5,5 տոկոսով
Այս բաժնից
427 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1036 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
715 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել