1280 դիտում
19:44 30-09-2014
Ջաննա Թութունջյանի «Նուռ» կտավը տեղ կգտնի Հայաստանի ազգային պակերասրահում
Սեպտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի Դաշնության Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ Ջաննա Թութունջյանի երկվորյակ զավակներին՝ ԱրսենԲասկակովին և Յուլիա Բորիսովային:
«Ուրախ ենք և հպարտ, որ մեր հայրենակցուհին իր տաղանդով վաստակել է մեծ հռչակ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Պատահական չէ այն, որ նկարչուհին Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրում «Նուռ» կտավը, որը հայկականության խորհրդանիշներից մեկն է,- նշեց նախարարը՝ ընգծելով,- սա մեծ հնարավորություն է, որպեսզի մեր հայտնի հայրենակցուհուն առավել մոտիկից ներկայացնենք հայ արվեստասեր հասարակությանը»:
Զավակները, կատարելով մոր՝ Ջ. Թութունջյանի վերջին պատվիրանը, ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրեցին նրա «Նուռ» կտավը: Հայազգի նկարչուհին առաջին անգամ Հայաստան է այցելել 1955 թվականին, որից հետո այլևս նրան բախտ չի վիճակվել լինել հայրենիքում: Ըստ զավակների՝ նա շատ տպավորված է եղել Հայաստանով, որի մասին գրել է բանաստեղծություններ և ստեղծել կտավներ:
Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին նախարարին՝ ջերմ ընդունելության և իրենց խնդրանքը հարգելու համար:
Նմանատիպ նյութեր
3107 դիտում
10:06 08-02-2017
Զարուհի Փոստանջյանը տեղ կգտնի «Ելք» դաշինքում. «Ժամանակ»
1482 դիտում
14:26 23-05-2015
Վարչապետը ներկա է գտնվել Լևոն Թութունջյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը. լուսանկարներ
Այս բաժնից
361 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
760 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
667 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը