1398 դիտում
14:59 01-10-2014
ՀՀ վարչապետը մասնակցել է Սփյուռքի նախարարության 6-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը. ֆոտոշարք
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Սփյուռքի նախարարություն եւ մասնակցել նախարարության 6-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը:
Մինչ այդ վարչապետը նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նախարարության աշխատակազմին՝ 6-ամյա արդյունավետ աշխատանքի կապակցությամբ եւ կարեւորել գերատեսչության դերը հայապահպանության գործում: Վարչապետը նշել է, որ շարունակելու է աջակցել Սփյուռքի նախարարությանը՝ յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն կյանքի կոչելու գործում:
Խոսելով Սփյուռքում մայրենի լեզվի պահպանման վերաբերյալ՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ օժանդակություն ցուցաբերել: Գործադիրի ղեկավարը ողջունել է նաեւ Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ դա գնահատելով որպես հայանպաստ ու ազգանվեր աշխատանք:
«Տիկին նախարար, Սփյուռքի հայկական դպրոցների պահպանության հարցում եւս միջոցներ, ռեսուրսներ չի կարելի խնայել, եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարի հետ ջանք չպետք է խնայեք՝ այս ուղղությամբ դրական արդյունքներ արձանագրելու եւ առկա խնդիրները հաղթահարելու համար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը, բարձր գնահատելով Սփյուռքի նախարարության անցած տարիների ընթացքում կատարած աշխատանքները, կարեւորել է գերատեսչության դերը նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: «Այս եռամիասնության ամրապնդումն ուղղակիորեն բխում է հայ ժողովրդի շահերից»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Այնուհետեւ վարչապետը Հրանուշ Հակոբյանին պարգեւատրել է ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով եւ հանձնել նախարարության աշխատակազմը համալրած նոր քաղծառայողների վկայականները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
6203 դիտում
16:57 02-03-2018
Կայացել է Արցախի Ազգային անվտանգության ծառայության 2017 թ. գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված նիստ
Այս բաժնից
2437 դիտում
11:59 22-01-2025
Ո՞ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման ու հարկման. ՊԵԿ-ը մանրամասնում է
1324 դիտում
10:59 22-01-2025
Մինչև 300,000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն. ՊԵԿ (տեսանյութ)