1734 դիտում
17:08 01-10-2014
ՀՀ ՊՆ-ում քննարկվել են 2014 թ-ի սեպտեմբերին Զինված ուժերում կատարված աշխատանքները
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, նվիրված 2014 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների ու միջոցառումների քննարկմանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, պաշտպանության նախարարի խորհրդականներ, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի և ռազմավարական պլանավորման շրջանակներում իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր:
Վերլուծությունների և հարցադրումների միջոցով ներկայացվեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումները, առաջիկա ծրագրերն ու շտկման կարիք ունեցող բացթողումները:
Խորհրդակցությունը ևս մեկ անգամ փաստեց, որ անցած մեկ ամսվա ընթացքում, իբրև նախորդ ամիսների շարունակություն, պատշաճ կերպով իրականացվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները: Ըստ այդմ՝ զինված ուժերի պատրաստության, զորահավաքային և մարտական պատրաստականության, մարտական հերթապահության ուղղությամբ իրականացված միջոցառումները, հանկարծակի ստուգումները, ներդրված նոր մոտեցումները դրական ազդեցություն են թողել բանակի մարտունակության որակական բարձրացման վրա:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համպատասխան ցուցումներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ՝ նախանշելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:
Նմանատիպ նյութեր
2499 դիտում
15:45 10-09-2016
ՀՀ ՊՆ-ում քննարկվել են զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման ուղիները
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
886 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը