2071 դիտում
22:44 01-10-2014
Ե՞րբ պատրաստ կլինի Բավրայի նոր անցակետը. տեսանյութ
Շիրակի օդակայանի տարածքում այս պահին չկա կայանած և ոչ մի օդանավ: Հանրապետության երկրորդ քաղաքի միջազգային օդանավակայանը սպասարկում է միայն Գյումրի-Մոսկվա -Գյումրի չվերթը: Շաբաթը 3 անգամ ռուսական ավիաընկերություններն են գալիս – գնում: Մաքսակետն էլ հիմնականում ուղեբեռ է զննում:
Շիրակի օդակայանի մաքսայինի արսենալում կան հսկողության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները: Իսկ օն-լայն մաքսավորներն այստեղ ամենուրեք են: Օդակայանից բացի շիրակցիներից նաև հարակից մարզերի բնակիչներն են օգտվում: Օդակայան մտնող յուրաքանչյուր անձ չի էլ նկատում, թե ինչպես է զննության ենթարկվում: Յանտար համակարգն անմիջապես բացահայտում է ռադիոակտիվ նյութերի առկայությունը: Մաքսային հսկողությունը, ձևակերպումներն այստեղ ընդհանրապես կարճ են տևում: Վերջերս էլ ներդրվել է նոր մալուխային կապ:
Օդակայանի մաքսակետը Շիրակի տարածաշրջանային մաքսատան կազմում է: Մաքսատունը սպասարկում է արտաքին տնտեսական գործունեություն` այսինքն ներմուծում և արտահանում իրականացնող անձանց և կազմակերպություններին:
Երկրի հյուսիսային դարպասը հատած և մաքսատուն հասած բեռնատարները այստեղ զննվում են, կշռվում, ձևակերպվում մաքսային օրենքի տառին համապատասխան: Այսքանով հանդերձ Շիրակի մաքսատունն այս տարվա ընթացքում 35 տոկոսով ավելի շատ մաքսային տուրք է ապահովել պետբյուջեում, քան անցած տարի: Բավրայի մաքսակետով հատում են` հետո նոր գալիս մաքսատուն: Մաքսակետը վերջին մի քանի տարիների ընթացքում բարեփոխվել է: Բեռը ինքնուրույն հենց տեղում կարելի է հայտարարագրել` նաև օգտվել բրոքերների ծառայությունից:
Մաքսակետը օրը 24 ժամ սպասարկում է: Ամենից շատ Բավրայի մաքսակետում սպասում են 2016 թվականին` երբ վրացական Նինոծմինդա անցակետը հատող մեքենան անմիջապես կհայտնվի Բավրայում:
Բավրայի նոր անցակետով տեղի բնակիչների համար կապն ու հեռահաղորդակցության հնարավորությունները ավելի որակյալ ու հուսալի կդառնան: պետական սահմանը հատողներին Հայաստան կդիմավորի նոր որակով և նոր դեմքով:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34513]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5558 դիտում
12:15 19-01-2016
Բավրայի անցակետը փակ է վրացական կողմից
1366 դիտում
10:29 02-12-2023
Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ․ Sputnik Արմենիա
Այս բաժնից
460 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
880 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
772 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը