Ռուսական զորքերը պատրաստվում են Ուկրաինա ներխուժել Ղրիմի թերակղզուց. Ջեմիլև
Ղրիմում բաց խոսակցություններ են ծավալվել այն մասին, որ Ռուսաստանը զորքերը է կուտակում Ղրիմում և պատրաստվում է ներխուժել Ուկրաինա: Այս մասին ԵԽԽՎ-ում Ուկրաինայի շուրջ բանավեճերի ժամանակ հայտարարել է պատգամավոր, Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևը.
«Ղրիմի տարածքում նկատվում է Ռուսաստանի զինված ուժերի վիթխարի կուտակում և բաց կերպ խոսակցություններ են ծավալվել, որ շուտով Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ են սկսվելու Ղրիմի տարածքից:
Գոյություն ունի վտանգ, որ ռազմական գործողությունների սկսվելուց առաջ բուն Ղրիմում կոչնչացվի հինգերորդ շարասյունը, այսինքն Ղրիմի թաթարները, որոնք չեն ճանաչում Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ: Դա Ղրիմի թաթարների համար բռնագաղթի ու ցեղասպանության կրկնման վտանգ է»: