1135 դիտում
17:16 02-10-2014
ՌԴ ԱԳՆ-ն ուկրաինացի դիվանագետներին խորհուրդ է տվել կարդալ Գոգոլի «Տարաս Բուլբա» ստեղծագործությունը
ՌԴ ԱԳՆ-ն ուկրաինացի դիվանագետներին խորհուրդ է տվել կարդալ Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունները: Այդպիսի պատասխան է հնչել Ուկրաինայի ԱԳՆ-ի այն պնդումից հետո, որ Նովոռոսիան գյուղ է Պրիմորիեի երկրամասում:
ՌԴ ԱԳՆ-ի Facebook-յան էջում տեղ գտած հայտարարությունում նշված է. «Պատմական անգրագիտությունն ու քաղաքական անպատասխանատվությունը դարձել են կիևյան ներկայիս իշխանությունների մի շարք ներկայացուցիչների այցեքարտը: Պատմական արդարություն փտրողներին խորհուրդ ենք տալիս վերընթերցել Գոգոլի «Տարաս Բուլբա» մեծ ստեղծագործությունը:
Ռուսական Հեռավոր Արևելքում Նովոռոսիա փնտրելը կարող է ձեզ համար հանգեցնել անսպասելի արդյունքի, այն է՝ Ուկրաինան հայտնաբերել Ամուրի մարզում: Հուսով ենք, որ տեղանքի նման սխալ կողմնորոշումը ձեզ չի հանգեցնի Օդեսան ամերիկյան Թեքսաս նահանգում փնտրելուն»:
ՌԴ ԱԳՆ-ը «Նովոռոսիա» բառը պաշտոնապես առաջին անգամ կիրառել է սեպտեմբերի 24-ին (դրա տակ հասկացվում են ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքները):
Այն հնչել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման ժամանակ: Լավրովը կոչ էր արել ուղիղ երկխոսություն սկսել Կիևի իշխանությունների ու Նովոռոսիայի ղեկավարության միջև: Ի պատասխան՝ պաշտոնական Կիևը հայտարարել էր, որ Նովոռոսիան ավան է, որը գտնվում է Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում:
Նմանատիպ նյութեր
1812 դիտում
20:58 21-11-2019
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ ԱԳՆ կրտսեր դիվանագետներին
1680 դիտում
22:10 10-06-2022
Տարաս Ստեպանենկոն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը
Այս բաժնից
1147 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1171 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
1057 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել