1270 դիտում
21:52 02-10-2014
Այսօր ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական հանդիպումը լրագրողների հետ
Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանի մամուլի ասուլիսը:
Լրագրողներին ներկայացվեց այս տարվա ինը ամիսներին ոստիկանության իրականացրած աշխատանքը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ:
2014 թ. ինը ամիսներին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 883 դեպք է հայտնաբերվել՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 94-ով պակաս:
Թմրամիջոց գործածելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 362 անձ, իսկ թմրամիջոց պարունակող բույս աճեցնելու համար՝ 32 անձ:
Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել եւ առգրավվել է 882 կգ 84 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 40 գրամ հոգեմետ նյութ, երկուսուկես լիտր պրեկուրսոր:
Հայտնաբերվել է նաեւ բնակչության կողմից աճեցված երկու տոննա 261 կգ կանեփի եւ 26 կգ կակաչի բույս:
Վարդան Բադասյանը լրագրողներին ներկայացրեց նաեւ անցած ինը ամիսներին իրականացված կանխարգելիչ միջոցառումները, որից հետո սպառիչ պատասխաններ տվեց նրանց հարցերին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
842 դիտում
10:42 10-10-2014
ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական հանդիպումը լրագրողների հետ
1771 դիտում
20:41 12-01-2016
Ոստիկանությունում կայացավ հերթական հանդիպումը լրագրողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2588 դիտում
19:12 08-06-2017
Տեղի ունեցավ լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի հերթական նիստը
Այս բաժնից
454 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
874 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
763 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը