2220 դիտում
15:48 03-10-2014
«Արագիլը» մեկ տարեկան է
Եռյակն առաջինն է, որ Հայաստանում ծնվեց արտամարմնային բեղմնավորման ճանապարհով: Գեւորգին, Աննան ու Նանան ծնվել են Հայաստանում, բայց ապրում են Վրաստանում: 13 տարի սպասելուց հետո, Կարինեն եկավ Երեւան:
Հայ բժիշկները արտամարմնային բեղմնավորման փորձեր անում էին դեռ 80-ականներից, բայց առաջին անգամ ստացվեց 2004-ին: Օգնություն ու նաեւ բժշկական սարքերի ու գործիքների օգնությունն էլ տրամադրեցին ֆրանսիացի բժիշկները: Բժիշկ Ֆրանկեբալմը Հայաստանում առաջին արտամարմնային բեղմնավորմամբ ծնված երեխաների հոգեւոր հայրն է:
Աշխարհում ամեն տարի 1 միլիոն երեխա լույս աշխարհ է գալիս հենց արտամարմնային բեղմնավորման ճանապարհով: Վիճակագրություն չկա, թե Հայաստանում քանի զույգ է դիմում այս մեթոդին: Բայց 2013 թվականից սկսած երեխա չունեցող անապահով ընտանիքները հնարավորոթյուն ունեն էկո անել:
Մեկ տարի առաջ Առաջին տիկնոջ աջակցությամբ ստեղծված մեկամյա Արագիլը հենց այդ ժամանակ բերեց առաջին երեխաներին: Երկար սպասված փոքրիկների ոտնահետքերը, որպես հիշատակ, նվեր է ստանում Ռիտա Սարգսյանը: Արտամարմնային հայկական ու միջազգային փորձն իրար հետ կկիսեն հայ ու արտասահմանցի մասնագետները: Գիտաժողովն արդյունքներն ամփոփելու ու նոր հաջողություններ գրանցելու համար է:
Առաջին տիկնոջ հեղինակած երաժշտությամբ ստեղծված աղոթք-երգը արդեն մեկ տարի «Արագիլ» բարեգործական հիմնադրամի հիմն է: Ու չնայած էկոյի շնորհիվ ծննդաբերության հավանականությունը դեռ 37-38 տոկոս է, երեխա ունենալու այս մեթոդն ու «Արագիլ» հիմնադրամի ֆինանսական աջակցութունը հայ մի քանի տասնյակ ընտանիքների երեխաներ են պարգեւել:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34632]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
2731 դիտում
20:36 10-01-2020
Հայաստանում 2020-ը խորհրդանշող թռչուն է ընտրվել սև արագիլը
Այս բաժնից
520 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
946 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
838 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը