211652_close_icon
views-count1766 դիտում article-date 10:21 04-10-2014

Շվեյցարիան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի ու Ուկրաինայի ղեկավարների հանդիպում. Բուրկհալտեր

Շվեյցարիան` որպես ԵԱՀԿ նախագահ, պատրաստ է աջակցել իր կամ այլ պետության տարածքում Ռուսաստանի ու Ուկրաինայի ղեկավարության միջև ուղիղ հանդիպում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Շվեյցարիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերին. «Մենք պատրաստ ենք Շվեյցարիայում կամ մեկ այլ երկրում կազմակերպել Ռուսաստանի ու Ուկրաինայի ղեկավարների ուղիղ խորհրդակցություն»: Բուրկհալտերն այս հայտարարությունն արել է Ժնևում` ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ:

Նմանատիպ նյութեր