211652_close_icon
views-count1532 դիտում article-date 18:24 04-10-2014

Գողություն կատարելու մեջ տանտերը կասկածում էր տանը շինարարական աշխատանքներ կատորողին

Հոկտեմբերի 3-ին, ժամը 15.00-ին, Զովունի գյուղի մի բնակիչ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում իր տան ննջասենյակի պահարանի վրայից գողացել են 120.000 դրամ: Գողություն կատարելու մեջ տանտերը կասկածում էր տանը շինարարական աշխատանքներ կատարող Դավիթին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավիթը 1993 թ. ծնված Դավիթ Գ.-ն է, որը սեպտեմբերի 3-ին, ժամը 17.00-ին, հայտնաբերվել է Զովունի գյուղի սկզբնամասում և բերման ենթարկվել բաժին: Ոստիկանությունում նա խոստովանել է, որ նշված տանը շինարարական աշխատանքներ կատարելիս ննջասենյակի բաց պատուհանից ձեռքը մտցրել և պահարանի վրա դրված դրամապանակից գողացել 120.000 դրամ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր