211652_close_icon
views-count2025 դիտում article-date 21:54 04-10-2014

Քեմերոնը խոստացել է ոչնչացնել «Իսլամական պետությունը»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ մտադիր է գործարկել առկա բոլոր միջոցները` ազատելու համար «Իսլամական պետության» պատանդներին և ոչնչացնելու համար այդ խմբավորումը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Այս մասին նա հայտարարել է երկրի բանակի ու հետախուզության ղեկավարության հետ հանդիպումից հետո, որում քննարկվել է «Իսլամական պետության» զինյալների կողմից բրիտանացի Ալան Հենինգի սպանությունը: Հենինգի սպանության տեսանյութը համացանցում հայտնվել է երեկ: Նրան Սիրիայում գերեվարել էին 2013 թվականի դեկտեմբերին:

Նմանատիպ նյութեր