211652_close_icon
views-count9113 դիտում article-date 22:14 06-01-2022

Ղազախստանի ՆԳՆ-ն խոստացել է ոչնչացնել նրանց, ով կհրաժարվի վայր դնել զենքը. News.am

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անկարգությունների մասնակիցները, ովքեր կդիմադրեն զենքերը վայր դնելու պահանջներին, կոչնչացվեն, հայտնում է «Sputnik Ղազախստան»-ը՝ վկայակոչելով ՆԳՆ-ն։

«Զենքը վայր դնելու օրինական պահանջներին զինված դիմադրության դեպքում նրանց (անկարգությունների մասնակիցների) ոչնչացում է իրականացվում»,- ասվում է գործակալության տելեգրամյան հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ղազախստանի շրջաններում ուժեղացվել է ոստիկանների եւ ազգային գվարդիայի ջոկատների պարեկությունը, տեղադրվել են անցակետեր, իրավախախտները ձերբակալվում են, հանցագործները հայտնաբերվում եւ բերման են ենթարկվում, հայտնում է News.am-ը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր