Ջոկովիչը Պեկինի մրցաշարի եզրափակիչում ջախջախեց Բերդիխին
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Պեկինի մրցաշարի եզրափակիչում 6:0,6:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ չեխ Տոմաշ Բերդխխի նկատմամբ: Մրցավեճը տևեց 1 ժամ 6 րոպե: 27-ամյա սերբը 6 բրեյք փոինթ իրացրեց և ընդամենը 1 գեյմ պարտվեց իր մատուցման մեջ:
Ջոկովիչի համար այդ տիտղոսը կարիերայում դարձավ 46-րդը և ընթացիկ մրցաշրջանում 5-րդը: