842 դիտում
09:14 06-10-2014
Բուլղարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթում է ընդդիմությունը
«Բուլղարիայի եվրոպական զարգացման համար քաղաքացիներ» ընդդիմադիր, պահպանողական կուսակցությունը հաղթում է երեկ երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 42 տոկոսի հաշվարկից հետո: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Բուլղարիայի ԿԸՀ-ի կայքը:
Ընդհանուր առմամբ, Բուլղարիայի խորհրդարան է անցնում 8 կուսակցություն: «Բուլղարիայի եվրոպական զարգացման համար քաղաքացիներ» կուսակցության օգտին է քվեարկել ընտրողների 33,6 տոկոսը: Կուսակցությունը գլխավորում է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Երկրորդ տեղում իշխող «Բուլղարական սոցիալիստական» կուսակցությունն է՝ 16.1 տոկոս:
Խորհրդարան են մուտք գործում նաև թուրքական փոքրամասնության ու մուսուլմանների շահերը պաշտպանող «Իրավունքների ու ազատությունների համար շարժում» լիբերալ կուսակցությունը՝ 11.8 տոկոս, Ռեֆորմատորական բլոկը՝ 8.5 տոկոս, Հայրենասիրական ճակատը՝ 7.5 տոկոս, «Բուլղարիան առանց գրաքննության» կուսակցությունը՝ 6 տոկոս, ազգայնական «Ատակա» կուսակցությունը՝ 5 տոկոս:
Բուլղարիայի խորհրդարանն ունի 240 պատգամավորական մանդատ: Կանխատեսումների համաձայն, պահպանողականները կարող են դրանում զբաղեցնել 88-89 մանդատ:
Նմանատիպ նյութեր
5717 դիտում
10:26 03-10-2016
Գյումրիի ընտրություններում նախնական արդյունքներով հաղթում է «Բալասանյան դաշինքը»
Այս բաժնից
1063 դիտում
22:24 14-01-2025
Լավրովը վստահեցրել է՝ ՌԴ–ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը որևէ երկրի դեմ չէ
1213 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1252 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին