1217 դիտում
12:29 06-10-2014
Չինաստանում աշխատանքից հեռացրել են աշխատավայրում չերևացող 162.000 պաշտոնյայի
Չինաստանում աշխատանքից հեռացրել են 162.000 պաշտոնյայի, որոնք իրենց պաշտոնները զբաղեցրել են միայն անվանապես: Այս մասին հայտնում է չինական «Ժինմին Ժիբաո» օրաթերթը: Պետական գերատեսչությունների ու ձեռնարկությունների ղեկավարները զգուշացվել են, որ եթե նման պրակտիկան շարունակվի նաև հետագայում, ապա նրանք կզրկվեն բյուջետային ֆինանսավորումից:
Վերջին տասնամյակներին Չինաստանում իրականացված տնտեսական բարեփոխումների ժամանակ պետական ձեռնարկություններում ու կառավարական հիմնարկներում զանգվածային կերպ ստեղծվել են նոր բաժիններ ու գերատեսչություններ:
Դրանց ղեկավարները հաճախ աշխատանքի են տեղավորել իրենց ազգականներին ու ծանոթներին, որոնք գրեթե չեն երևացել աշխատավայրում, սակայն ստացել են աշխատավարձ և օգտվել են ծառայողական տրանսպորտից: Այժմ՝ նոր բացահայտումներից հետո, ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 120.000-ով:
Չինաստանում հակակոռուպցիոն կամպանիան ծավալվել է 2012 թվականի վերջին «հինգերորդ սերնդի» ղեկավարների կողմից իշխանության գալուց անմիջապես անց: Չինաստանի նոր առաջնորդ Սի Ծինփինը պաշտոնյաներից պահանջել է կրճատել ճոխության առարկաների, զվարճությունների ու գործուղումների վրա կատարվող ծախսերը, ինչպես նաև սահմանափակել է թանկարժեք նվերներ ստանալը:
Նմանատիպ նյութեր
1698 դիտում
09:01 01-10-2019
Փաշինյանի ամերիկյան այցի չերևացող ուղերձները. «Հայկական ժամանակ»
3336 դիտում
20:08 11-08-2014
40.000 դոլարին համարժեք դրամ և 1.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գողացողին հայտնաբերեցին
51564 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1063 դիտում
22:24 14-01-2025
Լավրովը վստահեցրել է՝ ՌԴ–ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը որևէ երկրի դեմ չէ
1213 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1252 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին