211652_close_icon
views-count11728 դիտում article-date 20:39 06-10-2014

Նոր մանրամասներ Երևան-Գառնի ավտոճանապարհի ողբերգական ավտովթարից, մահացածը վաճառքի բաժնի պետ էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Արտյոմ Համզոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հոկտեմբերի 4-ին Երեւան-Գառնի ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացածի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը՝ 28-ամյա Ռուբեն Սիմոնյանը, բնակվում է Երեւանի Արաբկիրի Ն. Տիգրանյան փողոցում եւ աշխատում էր «Էլբատ» գործարանում որպես վաճառքի բաժնի պետ: Իսկ Mitsubishi-ի վարորդ, 30-ամյա Ալինա Աբրահամյանը բնակվում է Երեւանի 17-րդ թաղամասում եւ աշխատում է «Վիվասել» ՓԲԸ-ում որպես օպերատոր: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Գառնի ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել էին Երևան քաղաքի 17 թաղամասի բնակիչ, 30-ամյա Ալինա Աբրահամյանի վարած Mitsubishi Gold մակնիշի 34 VV 371 և Գառնի գյուղի բնակիչ, 35-ամյա Պերճ Սիմոնյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 30 ՕԼ 018 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Ռուբեն Սիմոնյանը տեղում մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Լևոն Զազյանն ու տեսուչ Ալեքսան Հակոբյանը: Ժամանել էին նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոր Նորքի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Ստեփան Ստեփանյանի և ավագ հրահանգիչ Արտյոմ Բաբայանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական ջոկատը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի քննիչ Արտյոմ Համզոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել էր Mitsubishi-ի վարորդը, ով գլխավոր ճանապարհով երթևեկող ЗИЛ-ի վարորդին չէր զիջել, ինչի հետևանքով էլ տեղի էր ունեցել բախումը և այդ պնդումը պարզելու նպատակով քննիչը նշանակել էր նաև ավտոտեխնիկական փորձաքննություն: Ժամանել էին նաև Աբովյանի հիվանդանոցի աշխատակիցները, ովքեր տեղում օգնություն էին ցուցաբերել Mitsubishi-ի վարորդին: Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին, որ փրկարարներն ու Շտապօգնության բրիգադը ուշացած էին ժամանել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր