1426 դիտում
23:21 06-10-2014
Միրգն այս տարի էկզոտիկա էր Լոռիում. տեսանյութ
Գյուլագարակը մեկ օրով վերածվել է գյուղատնտեսական հսկա շուկայի: Տաղավարներում կարելի է գտնել Լոռվա բոլոր բարիքները` մրգերից մինչև բնամթերք: «Բերքի տոն» ավանդական տոնակատարությանը մարզի բոլոր գյուղատնտեսական տնտեսություններն են ներկայացել: Վարդաբլուրը կարկուտից ամենաշատ տուժած համայքներից է: Հացահատիկի ու կարտոֆիլի բերքը 40 տոկոսով վնասվել է: Շողիկ Իսրայելյանն այս տարի միայն միրգ-հատապտուղից է եկամուտ ստացել: Կարտոֆիլի և ցորենի մշակմամբ հայտնի Լոռու մարզում կարկուտի հիմնական վնասը այս մշակաբույսեր աճեցնողներն են կրում: Մրգատու այգիներում կարկուտի վնասը հիմնականում որակական է: Բացառությունը միայն թուզն է: Մրգատեսակն այս տարի էկզոտիկա էր Լոռում: Մարզի ղեկավարը, այնուամենայնիվ, բարձր տրամադրությամբ է եկել Գյուլագարակ: Արթուր Նալբանդյանը չի հերքում, որ կարկուտը նվազեցրեց հատկապես Թումանյանի տարածաշրջանի համայնքների բերքի ցուցանիշը, բայց գյուղատնեսական աճ, կարողացել են ապահովել. ցանքատարածություններն այս տարի 1433 հա-ով ավելացրել են: Մարզպետը գոհ է նաև Ռազմիկ Զաքարյանից: Այս տարի նա մարզի լավագույն մեղվաբույծ ճանաչվեց: 7 անվանակարգում ընդգրկված լավագույններին Արթուր Նալբանդյանը հանձնեց պատվոգրեր:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34777]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
103035 դիտում
22:08 04-10-2015
Ո՞վ է կանգնած Նորադուզցի Ալիկի 3 տարի առաջվա նշված ծնունդը իբրև այս տարի նշված ծնունդ հրապարակելու թիկունքում
Այս բաժնից
745 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
838 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
682 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը