211652_close_icon
views-count1126 դիտում article-date 23:34 06-10-2014

Ո՞վ կներկայացնի Հայաստանը ՄԻԵԴ-ում. մեկնարկել է թեկնածուների ընտրությունը. տեսանյութ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանից առաջադրվող թեկնածուների մրցույթից դուրս մնաց Հակոբ Ղարախանյանը: Լոռու մարզի նախկին դատախազը նախատեսված ժամից ուշացավ եւ հանձնաժողովը որոշեց նրան դուրս թողնել հետագա պայքարից: Մրցույթին մասնակցելու համար Արդարադատության նախարարություն էին դիմել 14 հավակնորդներ: Հարցազրույցի փուլ չէին անցել երկուսը` Սըրիի համալսարանի դասախոս Արման Սարվարյանը եւ «Ֆիդելիթի Քնսալթինգ» ընկերության գործընկեր-կառավարիչ Արմեն Մելքումյանը: Այժմ պայքարում է 11 թեկնածու: Նելիկ Հարությունյանը երկրորդ անգամ է փորձում Եվրադատարանում դատավոր դառնալ: Ըստ նոր ընթացակարգի, փաստաթղթային փուլը հաղթահարելուց ու բանավոր քննություն հանձնելուց հետո հանձնաժողովը կընտրի 3 հավակնորդի: Երկրի նախագահը պետք է հաստատի երեքի թեկնածությունը, իսկ ՄԻԵԴ-ում կընտրեն մեկին: Հավակնորդների երկրորդ խումբը քննություն կհանձնի հոկտեմբերի 7-ին: Իրավապաշտպան Արայիկ Ղազարյանն իր տպավորությամբ քննությունը հաջող է հանձնել եւ հույս ունի, որ կընդգրկվի Եվրոպա մեկնող եռյակ: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի տեղն առաժմ թափուր է, քանի որ նախկին պաշտոնավարողը` Ալվինա Գյուլումյանը, օգոստոսին նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34774]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր