2208 դիտում
09:32 07-10-2014
ԵՄ-ը հերքել է ԱՄՆ-ի ճնշման ներքո ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Բայդենի հայտարարությունը
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների մասին որոշումը հիմնված է եվրոպական միասնության վրա, և որ խոսքը չի գնում ԱՄՆ-ի կողմից ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու մասին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով ԵՄ-ի դիվանագիտության ապագա ղեկավար Ֆեդերիկա Մողերինինին:
Վերջինս Եվրախորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ նման կերպ է մեկնաբանել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի այն պնդումը, թե ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն համաձայնվել է ԱՄՆ-ի ճնշման ներքո:
Մողերինին հայտարարել է, որ իրեն զարմացրել է Բայդենի այդ հայտարարությունը, քանի որ եվրոպացիներն աշխատել են Բայդենի հետ միասին.
«Սակայն գլխավորն այն է, որ դա եղել է երկխոսություն, և ոչ միայն ԱՄՆ-ի, այլև՝ մյուս երկրների հետ, որոնք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում ունեն նույնպիսի դիրքորոշում: Ես նկատի ունեմ Ճապոնիան, Կանադան ու մյուս երկրները, որոնք նույնպես ընդունել են այդպիսի որոշում»:
Նմանատիպ նյութեր
1149 դիտում
16:30 03-10-2014
ԵՄ-ի երկրներն ԱՄՆ-ի ճնշման ներքո են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Բայդեն
1341 դիտում
11:50 28-07-2019
Ջոբ Բոլթոնը հայտարարել է Կուբայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
487 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1096 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN