1344 դիտում
11:50 28-07-2019
Ջոբ Բոլթոնը հայտարարել է Կուբայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին
Վաշինգտոնը կշարունակի ընդլայնել Կուբայի դեմ պատժամիջոցները այդ երկրի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումներ թույլ տալու համար։ Այդ մասին հայտնարարել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է Interfax-ը։
«Մենք կշարունակենք կուբայական ռեժիմի դեմ ամերիկյան դոլարի հոսքի սահմանափակումը՝ ի պատասխան մարդու իրավունքների դիտավորյալ արհամարհանքի, ընդդիմության ձայնը ճնշելու»,-Twitter-ի իր էջում գրառել է Բոլթոնը։
Մինչ այդ, Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել մի շարք կուբացի չինովնիկների դեմ։ Մասնավորախես, արգելվել է պաշտոնատար և այլ անձանց ամերիկյան վիզա տրամադրելը, ովքեր պատասխանատվություն են կրում մարդկային ռեսուրսի շահագործման, ինչպես նաև արտասահմանյան բժշկական առաքելությունների կուբայական ծրագրի շրջանակներում մարդկանց պարտադրելով աշխատացնելու համար։
Նմանատիպ նյութեր
2208 դիտում
09:32 07-10-2014
ԵՄ-ը հերքել է ԱՄՆ-ի ճնշման ներքո ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Բայդենի հայտարարությունը
1055 դիտում
13:11 06-12-2022
Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին
Այս բաժնից
574 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
598 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1213 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN