1049 դիտում
09:50 07-10-2014
Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցումը չի փոխի հայ-վրացական հարաբերությունները. Դ. Ուսուպաշվիլի
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարներ Գալուստ Սահակյանն ու Դավիդ Ուսուպաշվիլին, չնայած երկու երկրների որդեգրած արտաքին քաղաքական ուղղություններին, հաստատել են համագործակցությունը շարունակելու և փոխադարձ շահերը ներկայացնելու իրենց մտադրությունը, հաղորդում է News Georgia-ն:
Հանդիպումից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով, որում Ուսուպաշվիլին հայտարարել է. «Մենք ևս մեկ անգամ հաստատեցինք, որ Վրաստանը, չնայած նրան, որ շնորհիվ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կանգնել է եվրաինտեգրման ուղու վրա, իսկ Հայաստանը՝ ելնելով իր ռազմավարական շահերից և իր ինքնիշխանության իրավունքից, պատրաստվում է Եվրասիական միություն մտնել, մեր երկրների հարաբերություններում ոչինչ չի փոխվի դեպի վատը: Ընդհակառակը, մենք պայմանավորվել ենք պաշտպանել միմյանց շահերն այդ միավորումներում»:
Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր: Շեշտը դրվել է Հայաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային հանգույցներն ավելացնելու վրա:
Նմանատիպ նյութեր
1713 դիտում
09:54 28-06-2014
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը մինչև հուլիս պատրաստ չի լինի․ ՉԻ
2663 դիտում
09:45 05-07-2014
Ինչո՞ւ է ձգձգվում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը․ 168 Ժամ
Այս բաժնից
805 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
931 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի