30130 դիտում
13:39 07-10-2014
Խոշոր ավտովթար Արգավանդի խաչմերուկում. վարորդը Volkswagen-ով ճաղավանդակների ջարդ է արել և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Volkswagen մակնիշի 33 TԼ 328 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածում բախվել է ճանապարհի բետոնե բաժանարար հատվածին ու ճաղավանդակներին և մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական խումբը՝ խմբի պետ Հակոբ Պողոսյանի գլխավորությամբ:
ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից վթարի մասին տեղեկացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից վթարի վայր պետք է ժամանեն քննիչները՝ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
***
17:23
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ ոստիկանությունը պարզել է, որ մեքենան վարել է Էջմիածին քաղաքի Արագածի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Ղարիբյանը:
Նախնական տվյալներով VOLKSWAGEN մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.800.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 41.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+